1088 դիտում
12:56 27-05-2014
Ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում
Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Մայիսի 26-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ուղևորատար տրանսպորտային միջոց, իսկ երթուղիներում Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 2 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Կազմակերպությունների այն ղեկավարները կամ տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք, ովքեր թույլ են տվել իրավունք չունեցող անձանց վարել տրանսպորատային միջոցներ, կենթարկվեն վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշներով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1390 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
802 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին