1929 դիտում
09:27 27-05-2014
Նախագահ լինելու համար օլիգարխ լինելը պարտադիր է․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, ում բիզնես ակտիվների թվում են «Roshen» հրուշակեղենի ընկերությունը, «5 ՍՈվՈս» հեռուստատեսությունը, ավտոմեքենաների, ավտոբուսների գործարաններ և այլն: Այս իրողությունը տարօրինակ է այնքանով, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յանուկովիչին քննադատող ընդդիմության հիմնական մեխը, մինչ Մայդանի հայտնի իրադարձությունները, այն էր, որ վերջինս խոշոր օլիգարխ է, կոռումպացված է և այլն: Պարզվում է՝ նախագահ լինելու համար օլիգարխ լինելը պարտադիր է, բայց հարց է՝ ում օլիգարխը` Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի:
Նկատենք, որ դեպի Եվրամիություն ձգտող Վրաստանում նույնպես հաղթեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը: Եվ բնական էր, որ Պորոշենկոյին Արևմուտքն իր աջակցությունը պետք է հայտներ` ընդունելով ընտրության արդյունքները: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Ս. Լավրովն էլ երեկ հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է երկխոսել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը դեռ որևէ դիրքորոշում չի հայտնել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4143 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»