211652_close_icon
views-count4489 դիտում article-date 08:52 27-05-2014

Երեկ Երևանում կայացավ Դոնեցկում սպանված գործարար Ռոբերտ Մելոյանի թաղման արարողությունը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Երևանում կայացավ Դոնեցկում սպանված գործարար Ռոբերտ Մելոյանի թաղման արարողությունը: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Մելոյանի դին ոստիկանները հայտնաբերել էին Կազյոնի Տորեց գետում, Դոնեցկի մարզում: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության, Դոնեցկի զինյալ անջատողականները պահանջել են, որ Մելոյանն իրենց ֆինանսավորի, բայց վերջինս հրաժարվել է և սարսափելի խոշտանգումներից հետո սպանվել: Սակայն Դոնեցկի իրավապահները նրան համարում էին քրեական հեղինակություն: Մելոյանին ճանաչող հայ գործարարները պնդում են, որ նա կարգին տղա էր և մեծ հարստության տեր»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր