Սիսիանցի աշակերտը կմեկնի ֆրանսիա. տեսանյութ
Կարդալ սահուն, ճիշտ շեշտադրությամբ ու առոգանությամբ. այս էր պահանջվում ընթերցման օլիմպիադայի մասնակիցներից: Օլիմպիադային միայն 6-րդ դասարանի աշակերտներն են մասնակցում: Օլիմպիադայի հովանավորները առաջին տեղը գրաված Սիսիանի համար 2 դպրոցի աշակերտ Հրաչ Խալաթյանին հեռուստացույց ու դեպի Ֆրանսիա 2 անձի համար ուղևորության տոմս նվիրեցին:
Մրցանակային մյուս 2 տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հեռախոսներով ու այլ նվերներով: Մարզային փուլը հաղթահարած 6-րդ դասարանի 33 աշակերտներ պատվոգրեր ստացան: Օլիմպիադան Հայաստանում անցկացվում էր 2-րդ անգամ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28563]armnewstv.am [/url]