Հնդկաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները. կա 20 զոհ
Երեկ՝ մայիսի 25-ին Հնդկաստանի հյուսիսում Ուտար-Պրադեշ նահանգում տեղի է ունեցել մարդատար և բեռնատար գնացքների բախում, հաղորդում է Times of India-ն:
Ողբերգության հետևանքով մահացել է 20 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է:
Բախման հետևանքով գծերից դուրս են եկել մարդատար գնացքի 6 վագոններ: Դեռ պարժ չի վթարի պատճառը:
Մասնագետները անցկացնում են հետաքննություն: