211652_close_icon
views-count12012 դիտում article-date 18:59 26-05-2014

Երևանում 22-ամյա վարորդը, «գոլդ» համարնիշներով Mercedes G 500-ով, վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Գորիսի բնակիչ 22-ամյա Վաղարշակ Գալստյանն իր կողմից վարած Mercedes-Benz G 500 մակնիշի 06 DO 600 համարանիշի ավտոմեքենայով վրերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 23-ամյա Հեղինե Մկրտչյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել է «Սլավմեդ» բժշկական կենտրոն: Այս պահին բժշկական կենտրոն են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Հովսեփ Գյուրջյանն ու Ջոն Խաչատրյանը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքեան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով հետիոտնը փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր