211652_close_icon
views-count17524 դիտում article-date 18:05 26-05-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է 27-ամյա վարորդը «գոլդ» համարանիշներով BMW X5-ով հարվածում Opel-ին, որը շպրտվելով բախվում է էլեկտրասյանը

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00-ի սահմաններում Երևանում 27-ամյա Արման Տիգրանյանը, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում, իր վարած գոլդ համարանիշներով BMW X5 մակնիշի 16 TT 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել Երևանի հաղթանակ թաղամասի բնակիչ Հակոբ Մարտիրոսյանի վարած Opel Astra մակնիշի 05 VL 058 համարանիշի ավտոմեքենային: [url=https://shamshyan.com/old/arm/from/454/2013-09-25-accident.html]Ինչպես ավելի վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արման Տիգրանյանը Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իր կողմից վարած «BMW X 5» մակնիշի 16 TT 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Հաղթանակ թաղամասի բնակիչ Հակոբ Մարտիրոսյանի վարած «Opel Astra» մակնիշի 35 VԼ 058 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Հ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորը՝ անչափահաս մի տղա, տեղափոխվել էին հիվանդանոցներ. վարորդը «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս տղան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վրույր Գաբրիելյանն ու Ավետիք Քալաշյանը, ովքեր իրենք ծառայողական ավտոմեքենայով ուղեկցել էին, որպեսզի վիրավորները տեղափոխվեն հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երբ 27-ամյա վարորդը BMW-ով բախվել էր «Opel»-ին, «Opel»-ն էլ իր հերթին, հարվածել էր մայթեզրին տեղադրված հեռախոսասյանը, որից հետո՝ բախվել տան անկյունապատին: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր