Հունիսի 1-ին Երևանում մի շարք տոնական միջոցառումներ են անցկացվելու
Զեկուցվել է նաև, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, նախատեսվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Ազատության հրապարակը ժամը 11:00-ից 13:00-ը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, իսկ ժամը 17:00-ից մինչ 20:00-ը այդտեղ կանցկացվի տոնական համերգ:
Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը ողջ օրվա ընթացքում կլինի անվճար: Ժամը 10:00-ից 13:00-ն երեխաների համար անվճար կգործեն Մանկական երկաթուղու ատրակցիոները: Թվով 25 ատրակցիոններ էլ նույն ժամերին երեխաներին անվճար կսպասարկեն «Հաղթանակ» զբոսայգում:
Կիրովի անվան մանկական զբոսայգում էլ առավոտյան ժամը 12-14-ը կանցկացվեն մարզական հետաքրքիր միջոցառումներ: