Արթուր Հարությունյանը տեղափոխվեց «Փյունիկ»
«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի և «Շիրակի» նախկին դարպասապահ Արթուր Հարությունյանի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու տարիներին հանդես էր գալիս Գյումրիի թիմում: Ավարտված մրցաշրջանում անցկացրած 13 խաղերում դարպասապահը բաց է թողել 14 գնդակ: