211652_close_icon
views-count6699 դիտում article-date 14:25 26-05-2014

Ավտովթար Արագածոտնի մարզում. 51-ամյա վարորդը Range Rover-ով կողաշրջվել է և հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 25-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 00:30-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ, 51-ամյա Վարդան Աստոյանը Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին իր վարած Range Rover մակնիշի 99 PP 299 համարանիշի ավտոմեքենայով դեպի Ալագյազ գյուղ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտի մեջ և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Աստոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր