Պորոշենկոն հայտարարել է, որ Ռադայի արտահերթ ընտրությունները կանցկացվեն մինչև տարեվերջ
Ըստ նախնական տվյալների ՈՒկրաինայի նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ:
Նա նշել է , որ Ռադայում այժմ չկա կոալիցիա:
«Ես կարծում եմ, որ ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա մեջ»,-ասել է Պորոշենկոն, ում խոսքերը փոխանցումէ Իտար-Տասսը:
«Երկիրը չի կարող թույլ տալ իրեն ունենալ խորհրդարան, որը արգելում է որոշումը երկրի ինքնապաշտպանության մասին»,-պարզաբանել է նա: