Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 1-ին
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցելու է 29 կուսակցություն; Այդ մասին հայտարարություն է տարածել այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանին է ներկայացնելու ժամանակավոր կառավարության կազմը, ինչից հետո խորհրդարանը կնախապատրաստվի ընտրություններին: