Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Համապատասխան փաստաթուղթը այսօր գրանցվել է խորհրդարանում:
ԵՄ-ն ու Ուկրաինան համաձայնագիրը ստորագրել են հունիսի 27-ին՝ Բրյուսելում: Սակայն այն դեռ պետք է վավերացվի Եվրոպական խորհրդարանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից:
Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ համաժամանակյա վավերացումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին: