Եզրափակիչ. «Ռեալ» - «Ատլետիկո». մեկնարկային կազմեր
Քիչ անց Լիսաբոնի «Էստադիո Դա Լուժ» մարզադաշտում կմեկնարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Եվրոպայի ուժեղագույն ակումբին կվիճարկեն մադրիդյան երկու ակումբները` «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է մրցող թիմերի մեկնարկային կազմերը: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին և այն ուղիղ եթերով կարող եք հետևել մեր կայքի միջոցով:
«Ռեալ»: Կասիլյաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Կոենտրաու, Դի Մարիա, Խեդիրա, Մոդրիչ, Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու
«Ատլետիկո»: Կուրտուա, Խուանֆրան, Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Ռաուլ Գարսիա, Տիագո, Գաբի, Կոկե, Վիլյա, Դիեգո Կոստա։