211652_close_icon
views-count3817 դիտում article-date 19:00 24-05-2014

«Հայփոստ»-ը ներկայացրել է ազգային նվագարաններին նվիրված 2 նամականիշ

Նամականիշերից մեկի վրա պատկերված է հին հայկական «ՊԿՈՒ» նվագարանը, իսկ երկրորդ նամականիշը ներկայացնում է «ԶՈՒՌՆԱ» երաժշտական նվագարանը: «ՊԿՈՒ» նամականիշի վրա պատկերված է պկու երաժշտական գործիքը, իսկ խորապատկերին ներկայացված է հատված հայկական մանրանկարչությունից, որտեղ պատկերված է պկու նվագող երաժիշտ: Նշենք, որ այս տարի «ՊԿՈՒ» նամականիշը ներկայացված է «PostEurop»-ի՝ եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի կողմից հայտարարված ամենամյա միջազգային մրցույթին (http://www.posteurop.org/StampContest; http://europa-stamps.blogspot.com/2014/04/armenia-2014.html). «ԶՈՒՌՆԱ» նամականիշի վրա պատկերված է զուռնա երաժշտական գործիքը, իսկ խորապատկերին ներկայացված է զարդանախշ հայկական մանրանկարչությունից, որտեղ պատկերված է զուռնա նվագող կենդանակերպ կին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր