«Բորուսիա»-ն 4 տարվա պայմանագիր կկնքի Չիրո Իմմոբիլեի հետ
Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմմոբիլեն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Տորինո»-ին և «Յուվենտուս»-ին, իր կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիա»-ում, հայտնում է France Football-ը: Գերմանական ակումբը ֆուտբոլիստի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր: Սպասվում է, որ 24-ամյա խաղացողի տրանսֆերի համար «Բորուսիա»-ն կվճարի 22 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Իմմոբիլեն ավարտված մրցաշրջանում 22 գոլով դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն: