211652_close_icon
views-count828 դիտում article-date 19:54 07-05-2014

Դորտմունդի «Բորուսիա»-ն 15 մլն եվրո է առաջարկում Իմմոբիլեի համար

Դորտմունդի «Բորուսիա»-ն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել «Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմմոբիլեին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուս»-ին: Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, Գերմանիայի փոխչեմպիոնները մոտակա ժամանակում կապ կհաստատեն 24-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ նախկինում Իմմոբիլեն հայտարարել էր , որ չի ցանկանում վերադառնալ «Յուվենտուս»: Ընթացիկ մրցաշրջանում իտալացի ռմբարկուն «Տորինո»-ում անցկացրած 31 խաղում խփել է 21 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր