«Բորուսիա»-ն համաձայնության է եկել Իմմոբիլեի հետ
Դորտմունդի «Բորուսիա»-ն համաձայնության է եկել «Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմմոբիլեի հետ, հայտնում է Football Italia-ն: Իտալացի հարձակվողը գերմանական ակումբի հետ 5 տարվա օայմանագտիր կկնքի, որի ընթացքում տարեկան կստանա 2 մլն եվրո աշխատավարձ:
Նշենք, որ Իմմոբլիեն «Տորինո»-ում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվեմտուս»-ին: Այդ պատճառով ֆուտբոլօստի տեղափոխությունը պետք է փոխահամաձայնեցվի երկու ակումբների հետ: Գործքարի արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իմմոբիլեն «Տորինո»-ի կազմում անցկացրած 32 խաղում խփել է 21 գոլ: