211652_close_icon
views-count1625 դիտում article-date 08:53 24-05-2014

«Լույս» հիմնադրամն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամը, որը իրավաբանորեն գրանցված է իր տան հասցեով, առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Նշենք, որ այդ հիմնադրամը զբաղվում էր ֆինանսական միջոցների հայթայթմամբ և մեծածավալ գրանտներ բերում Հայաստան, որի օգնությամբ մինչ օրս հայազգի շուրջ 300 ուսանող կարողացել է աշխարհի առաջատար բուհերում սովորել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր