211652_close_icon

Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև

views-count1062 դիտում article-date 20:16 23-05-2014
Մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին: ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԱՄՆ և Կանադայի հետ երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվեցին նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու դրանց շարունակման նպատակահարմարությունը: Օրակարգում են նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ-ռուսական խորհրդակցություններ:

Նմանատիպ նյութեր