211652_close_icon
views-count1558 դիտում article-date 19:51 23-05-2014

Մադրիդի «Ռեալ»-ի հաղթական 9 եզրափակիչները. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ատլետիկո»-ին հաղթելու դեպքում Մադրիդի «Ռեալ»-ը իր պատմության ընթացքում 10-րդ անգամ կնվաճի բաղձալի գավաթը: «Արքայական ակումբը» իր առաջին 5 տիտղոսներ նվաճել Չեմպիոնների գավաթի առաջին 5 խաղարկություններում: Դա տեղի է ունեցել հեռավոր 1950-ական թվականներին` 1956-1960 թթ: Եվս մեկ տիտղոսը մադրիդիցիները նվաճել են 1966 թվականին, որից հետո 32 տարվա ընթացքում նրանց չէր հաջողվում հաղթանակի հասնել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում: Եվ միայն 1998 թվականին «Ռեալ»-ին կրկին հաջողվեց ամրապնդվել այդ բարձրունքում: Հետագա 4 տարիներին ընթացքում իսպանական գրանդը ևս երկու անգամ դարձավ հեղինակավոր գավաթի տիրակալը: Վերջին անգամ դա տեղի ունեցել 2002 թվականին, և դրանից 12 տարի անց «Ռեալ»-ը կրկին գավաթը նվաճելու հնարավորություն ունի: [b]1955/56.«Ռեալ» - «Ռեյմս»` 4:3 1956/57.«Ռեալ» - «Ֆիորենտինա»` 2:0 1957/58. «Ռեալ» - «Միլան»`3:2 1958/59. «Ռեալ» - «Ռեյմս»` 2:0 1959/60 «Ռեալ» - «Այնտրախտ» Ֆ` 7:3 1965/66 «Ռեալ» - «Պարտիզան»`2:1 1997/98 «Ռեալ» - «Յուվենտուս»` 1:0 1999/00 «Ռեալ» - «Վալենսիա»` 3:0 1997/98 «Ռեալ» - «Բայեր»` 2:1[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր