211652_close_icon
views-count7702 դիտում article-date 17:49 23-05-2014

Երևանում բախվել են դեսպանատան Hyundai-ն ու Suzuki մոտոցիկլետը. վերջինս կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից դեպի Կորյունի փողոցն ընկած ճանապարհահատվածում բախվել են Թուրքմենստանի դեսպանատան հաշվեկշռում գրանցված Hyundai Santafe մակնիշի 40 T042 AM համարանիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Գևորգ Կահրամանյանի վարած Suzuki մակնիշի ZZ 777 համարանիշի մոտոցիկլետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով Suzuki մոտոցիկլետը կողաշրջվել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր