211652_close_icon
views-count948 դիտում article-date 12:53 23-05-2014

Քառյակը Տիգրան Սարգսյանի կառավարությունը զոհաբերեց, իսկ կոալիցիան քանդեց. Լևոն Զուրաբյան

Կառավարության հրաժարականի պարտադրումը, նոր կառավարության ձեւավորումը եւ նոր ծրագրի քննարկումը ցույց տվեցին, որ քառյակի համախմբված գործունեության շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: «Տիգրան Սարգսյանի կառավարությունը զոհաբերեցին, կոալիցիան վերջնականպես քանդվեց եւ այլեւս գոյություն չունի: ՀՀԿ-ն մնացել է մեն-մենակ: Եթե մինչեւ հիմա իշխանությունը, կառավարությունը օգտագործել է երիտասարդ տեխնոգրաֆների կենդանի վահանը՝ փորձելով ստեղծել ավազակապետություն՝ մարդկային դեմքով, այսօր այդ օլիգարխիան մերկացել է եւ անձամբ է ստանձնել իր պաշտպանության գործը: Իսկ կառավարության ընդունման ծրագիրը, ըստ էության, տապալվեց: «Կողմ» քվեարկության 70 ձայներից 3 ձայնը կեղծվել է: Քվեարկության ավարտից հետո 2 հանրապետական քվեարկել են բացակա ՀՀԿ-ականների փոխարեն եւ դա նկարահանվել է: Իսկ 2 պատգամավորների հարբած վիճակում են բերել ԱԺ, որպեսզի քվեարկեն»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: «ԱԺ-ն դակիչ մարմնից նորից վերածվել է քաղաքական լուրջ ֆորումի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Իսկ Աստվածաշնչից մեջբերումներ այս անգամ չարեց՝ ասելով. «Երբ գայլի գլխին ավետարան ես կարդում եւ լսում են խոճկորների ճվճվոց, զերծ ես մնում նման բաներից»:

Նմանատիպ նյութեր