1846 դիտում
09:50 23-05-2014
Համահայկական բանկը չի կայանում․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք կարևոր հարցեր, որոնց ուղղությամբ արդեն տևական ժամանակ աշխատանքներ են կատարվում, սակայն արդյունքները տեսանելի չեն։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանում ներդրումային կապիտալի ձեւավորմանը եւ «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակին։
Մինչ «Համահայկական բանկն» առայժմ չի կայանում, գործադիրը մտադիր է առաջիկա երեք-չորս տարիներին Հայաստանում ձևավորել Համահայկական ներդրումային հիմնադրամ։ Սա նախատեսված է կառավարության գործունեության ծրագրով։ Ակնկալվում է, որ այն կգործի նման կառույցների «լավագույն օրինակով»։
Ներդրումային կապիտալի համալրման համար կառավարությունը մտադիր է Կենտրոնական բանկի մասնակցությամբ նպաստել նաեւ ներդրումային բանկերի ստեղծմանը։ Ժամանակին նույն նպատակն էր հետապնդում նաեւ «Համահայկական բանկի» ստեղծումը։ Դրա գործունեության մեկնարկից անցել է երկուսուկես տարի, սակայն բանկն առայժմ ոչ մի կերպ չի կայանում։ Մի բան, որ օրերս անուղղակիորեն խոստովանեց նաեւ Կենտրոնական բանկի նախագահը։ Ինչպես հայտնի է, այդ նպատակով կառավարությունը հատկացրել է 20 մլն դոլար՝ ակնկալելով, որ կարճ ժամանակահատվածում բանկին կհաջողվի ներգրավել նոր ներդրողներ, ինչից հետո կառավարությունն աստիճանաբար դուրս կգա բանկի բաժնետերերի կազմից։ Անցել է երկուսուկես տարի, սակայն բանկի միակ բաժնետերը եւ ներդրողը շարունակում է մնալ պետությունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
16:58 28-01-2014
«Շեֆը միշտ նման կերպ է կայանում տրանսպորտային միջոցը». տեսանյութ
2986 դիտում
22:51 12-12-2014
Կին վարորդը կայանատեղիում կայանում է տրակտորը. տեսանյութ
16073 դիտում
21:11 30-12-2014
Երբ մեքենան կայանում են ուրիշի ավտոտնակի դիմաց. տեսանյութ
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»