211652_close_icon
views-count2083 դիտում article-date 21:57 22-05-2014

Չլիլի-1962. առանց Պելեի, բայց Գարինչայի հետ

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը: [url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url] [url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14096/]Ֆրանսիա 1938[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14601/]Բրազիլիա 1950[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14831/]Շվեյցարիա 1954[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14857/]Շվեդիա 1958[/url] [b]Չիլի 1962[/b] 1956 թվականի հունիսին ՖԻՖԱ-ի կոնգրեսում 3 երկիր` ԳՖՀ-ն, Արգենտինան և Չիլին, աշխարհի առաջնության անցկացման հայտ ներկայացրեցին, որոնցից ՖԻՖԱ-ն ընտրեց Չիլիի թեկնածությունը: Այս ընտրության մեջ մեծ դերակատարում ունեցավ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաgահ Կարլոս Դիտտբորնը: 1960 թվականին, երբ ընթանում էին մրցաշարի նախապատրաստական աշխատանքները, Չիլիում տեղի ունեցավ 9.5 բալանոց երկրաշարժ, որը մեծ վնաս հասցրեց այս երկրին: Այդ պատճառով արգենտինացիները կրկին դիմեցին ՖԻՖԱ-ին, որպեսզի առաջնությունն անցկացնելու իրավունքը փոխանցվի իրենց, սակայն Կարլոս Դիտտբորնն ասաց. «Մի խլեք մեզանից աշխարհի առաջնությունը, բացի դրանից մենք ոչինչ չունենք»: Դիտտբորնի խոսքերը դարձան առաջնության ոչ պաշտոնական կարգախոսը: Մարզադաշտերը և մնացած շինությունները ժամանակին վերականգնվեցին: Սակայն Դիտտբորնը չտեսավ իր գործադրաց ջանքերի արդյունքը. նա մահացավ առաջնության մեկնարկից 1 ամիս առաջ` 38 տարեկան հասակում: Նրա պատվին անվանվեց Արիկե քաղաքի մարզադաշտը, որն ընդունեց մունդիալի բացման խաղը: Առաջնությունը անցկացվեց 4 քաղաքներում: Եզրափակիչ փուլի համար պայքարեցին 49 հավաքականներ: Սա միակ առաջնությունն էր, որում Ասիայի, Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի թիմերը չունեին և ոչ մի հաստատագրված տեղ: Արդյունքում 2-րդ անգամ անընդմեջ եզրափակիչ փուլին չմասնակցեցին Աֆրիկայի և Ասիայի թիմերը: Գրեթե բոլոր ֆավորիտներն առանց լուրջ խնդիրների կարողացան հաղթահարել նախընտրական փուլը: Բացառություն եղավ Ֆրանսիայի ընտրանին, որը 2 խաղում էլ պարտվեց Բուլղարիայի հավաքականին` այդպիսով զիջելով իր տեղը եզրափակիչ մրցաշարում: Առաջնությունն անհաջող դասավորվեց համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստների` Պելեի և Յաշինի համար: Պելեն խմբային փուլում Չեխոսլովակիայի հետ հանդիպման ժամանակ վնասվածք ստացավ` դուրս մնալով հետագա պայքարից, իսկ Յաշինը Կոլումբիայի հավաքականի հետ խաղում ուղեղի ցնցում ստացավ և գտնվում էր վատ մարզավիճակում: Իրենց երկրպագուներին հուսախաբ արեցին Իտալիայի և Իսպանիայի հավաքականները, որոնք չկարողացան հաղթահարել խմբային փուլը: Իտալացիները հիշատակվեցին միայն իրենց կոպիտ խաղով, իսկ իսպանացիներն էլ ունենալով աստղային կազմ, այդպես էլ չկարողացան թիմային խաղով աչքի ընկնել: [img]http://1.bp.blogspot.com/_fpPNa00gmV0/S9ucm-BgffI/AAAAAAAAAVA/Sb1yYoLQy2g/s1600/1962-dubinski.jpg[/img] 1962 թվականի մունդիալը աչքի ընկավ շատ կոպիտ խաղով, հնարավոր է ամենակոպիտը առաջնությունների պատմության մեջ: Սովետական ֆուտբոլիստ Էդուարդ Դուբինսկին Հարավսլավիայի հավաքականի հետ կայացած առաջին իսկ խաղում կոտրվածք ստացավ, որը հետագայում նրա վաղաժամ մահվան պատճառ դարձավ: Չեխոսլովակիա-Իսպանիա խաղում միանգամից երեք իսպանացիներ կոտրվածքներ ստացան: Սկանդալային ստացվեց Չիլի-Իտալիա հանդիպումը: Ողջ խաղի ընթացքում տեղի էին ունենում վեճեր, ընդհարումներ և կռիվներ: Ֆուտբոլիստները կիրառել էին մանր խախտումների տակտիկան, որն անընդհատ ուղեկցվում էր կռիվներով: Բացի այդ անգլիացի մրցավար Քեննի Ասթոնը բաց թողեց խաղի նկատմամբ վերահսկումը. նա խաղադաշտից հեռացնում էր միայն իտալացիներին: Միաժամանակ Լեոնել Սանչեսը բռունցքի հարվածով ջարդում է իտալացի ֆուտբոլիստի քիթը, սակայն անպատիժ է մնում: Արդյունքում ինը հոգով մնացած իտալացիները երկու գոլ են ընդունում սեփական դարպասը, որի շնորհիվ էլ չիլիացիները կարողանում են դուրս գալ խմբից: Մյուս կողմից այս մրցաշարի մեկ դրվագը դարձավ «Արդար խաղի» դրսևորման վառ օրինակ: ԽՍՀՄ-Ուրուգվայ խաղի ժամանակ Չիսլենկոյի հարվածից հետո գնդակը հայտնվեց ուրուգվայցիների դարպասում դրսի կողմից, քանի որ ցանցը վնասված տեղ ուներ: Մրցավարը չնկատելով դա, ցանկանում էր գրանցել գոլը, սակայն ԽՍՀՄ-ի ավագ Իգոր Նետտոն մոտեցավ մրցավարին և տեղեկացրեց, որ գոլ չի եղել: Դա այն դեպքում, երբ խաղը որոշիչ դեր ուներ: Խմբային փուլը բավականին հեշտ հաղթահարեցին Հարավսլավիայի, Հունգարիայի, ԳՖՀ-ի հավաքականները: Ապագա աշխարհի չեմպիոնները` բրազիլացիները 1/4-րդ եզրափակիչ դուրս եկան մեծ դժվարությամբ` մրցավարի օգնությամբ հաղթելով Իսպանիայի հավաքականին, այս խաղի արդյունքը փլեյ-օֆֆ դուրս բերեց նաև եզրափակիչում բրազիլացիների մրցակից Չեխոսլովակիայի հավաքականին: Միայն փլեյ-օֆֆում բրազիլացիները ցուցադրեցին չեմպիոնական խաղ: Քառորդ եզրափակիչում նրանք 3:1 հաշվով հաղթեցին Անգլիայի հավաքականին, իսկ Գարինչան աչքի ընկավ, որպես հավաքականի նոր առաջատար` խփելով երկու գնդակ և կատարելով մեկ գոլային փոխանցում: Հարավսլավիայի հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ 1/4-րդ եզրափակիչում հանդիպեց ԳՖՀ-ի հավաքականին և վերջապես կարողացավ հաղթել: Չեխոսլովակիայի հավաքականը հաղթահարեց հունգարացիների արգելքը, իսկ տանտերերը երկու անհավանական գոլերի շնորհիվ հաղթեցին ԽՍՀՄ-ի հավաքականին: Հետաքրքիր ստացվեց կիսաեզրափակիչ Բրազիլիա-Չիլի հանդիպումը, որում իր անզուգական խաղով փայլեց Գարինչան, ով երկու գոլի հեղինակ դարձավ, իսկ Բրազիլիան հաղթեց 4:2 հաշվով: Այս խաղի ընթացքում խաղադաշտից հեռացվեցին չիլիցի Լանդան և բրազիլիայի հավաքականի առաջատար Գարինչան: Խաղից հետո կայացավ աննախադեպ իրադարձություն. Գարինչայի հեռացումը ընդունվեց, որ անարդարացի է եղել և նրան թույլատրեցին խաղալ եզրափակիչում: [img]http://3.bp.blogspot.com/_xwC_U9NQNXw/S_aLMNMKWcI/AAAAAAAAAMs/_jaxmlaSVIA/s640/win_g_1962_576.jpg[/img] Եզրափակիչ Բրազիլիա-Չեխոսլովակիա խաղը տեղի ունեցավ Սանտյագոյում: Ինչպես և չորս տարի առաջ` բրազիլացիները սկզբից հաշվի մեջ զիջում էին իրենց մրցակցին: Սակայն Ամարիլդոն մինչ այդ գերազանց խաղ ցուցադրած Շրոյֆի սխալի հետևանքով, արագ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսում Զիտոյի և Վավայի գոլերի շնորհիվ Բրազիլիայի հավաքականն երկրորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: [b]Եզրափակիչ[/b] 17.06.1962 [b] Բրազիլիա – Չեխոսլովակիա 3:1[/b] «Էստադիո Նասիոնալ». Սանտյագո գոլեր` Ամարիլդո 17', Զիտո 69', Վավա 78' – Մասոպուստ 15' [b]Բրազիլիա:[/b] Ժիլմար – Ջալմա Սանտոս, Մաուրո Ռամոս, Զոզիմա, Նիլտոն Սանտոս, Զիտո, Դիդի, Գարինչա, Մարիո Զագալլո, Վավա, Ամարիլդո Գլխավոր մարզիչ` Այմորե Մորեյրա [b]Չեխոսլովակիա:[/b] Վիլիամ Շրոյֆ – Յիլի Տիչի, Յան Պոպլուհար, Սվատոպլուկ Պլուսկալ, Լադիսլավ Նովակ, Տոմաշ Պոսպիխալ, Անդրեյ Կվաշնակ, Յոզեֆ Մասոպուստ, Յոզեֆ Յելինեկ Ադոլֆ Շերեր, Յոզեֆ Կադրաբա Գլխավոր մարզիչ` Ռուդոլֆ Վիտաչիլ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր