Լուգանսկի մարզում երկաթուղային ճանապարհ է պայթեցվել
Լուգանսկի մարզում անհայտ անձն երկաթուղային ճանապարհ է պայթեցրել։ Այս մասին հաղորդվում է «ТСН»֊ի կայքում։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ենթադրվում է, որ գնացքների երթևեկությունը կվերականգնվի կեսօրից հետո։
Նշենք, որ ավելի վաղ պայթեցվել էին Դոնեցկի երկաթգծի ճանապարհային 2 հատվածներ։ Միջադեպի հետևանքով գծերից դուրս էր եկել բեռնատար գնացքի 14 վագոն։