211652_close_icon
views-count869 դիտում article-date 17:55 22-05-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 21-ից 22-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 13 դեպքից` 12-ը, յուրացման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր