2579 դիտում
20:16 21-05-2014
Փորձաքննությունների բաժնի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու համար
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը:
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարի քաղաքականության խստացումը ՀՀ դատախազության որդեգրած ռազմավարության առանցքային ուղենիշներից է: ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է, ձեռնպահ մնալ հակաիրավական, ապօրինի գործողություններ կատարելուց, գործել օրենքի և օրինականության սահմաններում:
Նմանատիպ նյութեր
39127 դիտում
11:20 08-12-2016
ԱԱԾ. Կաշառք ստանալու համար ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
23884 դիտում
22:07 10-11-2016
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետը. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
400 դիտում
12:47 29-11-2024
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում
325 դիտում
12:31 29-11-2024
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
1786 դիտում
12:11 29-11-2024
Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում