211652_close_icon
views-count1223 դիտում article-date 19:39 21-05-2014

Արցախի վարչապետը շնորհավորել է ՀՀ ԿԲ նախագահին

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որում մասնավորապես ասված է. « Հարգարժան պրն Ջավադյան Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Կենտորնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր փորձառությունն ու գիտելիքները այսուհետ ևս կծառայեն Հայաստանի ֆինանսական ռեսուրսների ամրապնդմանն ու հարստացմանը և այդ ոլորտում կգրանցվեն նոր ձեռքբերումներ: Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում, ինչի շնորհիվ է նաև, որ ԼՂՀ տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ` չնայած տարբեր դժվարություններին: Հուսով եմ` Դուք կշարունակեք համագործակցությունը Արցախի գործընկեր կառույցների հետ նույն եռանդով ու նպատակադրությամբ և համատեղ կիրականացվեն նոր ու հեռանկարային ծրագրեր: Ամենայն հաջողություններ եմ մաղթում Ձեզ»:

Նմանատիպ նյութեր