1153 դիտում
14:18 15-08-2019
Վարչապետը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ Ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ:
Ուրախ եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ընդլայնվել և ամրապնդվել են փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջիկա տարիներին որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Լիահույս եմ նաև, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ընթացող երկխոսությունը դրական արդյունքներ կտա և ճանապարհ կհարթի Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման համար:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
12:57 15-08-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
2277 դիտում
11:32 15-08-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ