702 դիտում
18:39 21-05-2014
Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ԵԽ ընտրություններից հետո առաջընթաց կլինի Հայաստան-ԵՄ հարաբերություններում
Մայիսի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) արտաքին կապերի քարտուղար Նիկոլա Բրիեքի եւ ԵԺԿ-ի քաղաքական խորհրդատու Բեատրիս դե Անտա դե Բենիտոյի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո հնարավոր կլինի գործնականում առաջ տանել ՀՀ-ԵՄ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ունեցող խնդիրները, խորացնել համագործակցության ոլորտները, ինչպես նաեւ զարգացնել քաղաքական եւ միջկուսակցական հարաբերությունները: Նիկոլաս Բրիեքը պարոն Զաքարյանի խնդրանքով մանրամասն ներկայացրեց նախընտրական զարգացումները Եվրախորհրդարանի ընտրություններում: Անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը, մասնավորապես Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի հետագա դիրքորոշումներին:
Արտակ Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը, այդ հարցում Հայաստանի ակնկալիքները, ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության հեռանկարները: Կողմերը խոսեցին ԼՂ-ի շուրջ ընթացող զարգացումների եւ դրանով պայմանավորված տարածաշրջանային խնդիրների մասին: Անդրադարձ կատարվեց ներքաղաքական մի շարք հարցերի, մասնավորապես նորաստեղծ կառավարության գործունեությանը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Պարոն Զաքարյանը հույս հայտնեց, որ Ուկրաինայում իրադրությունը կկայունանա նախագահական ընտրություններից հետո, ինչը հնարավորություն կտա զարգացումները հնարավորինս կանխատեսելի դարձնելու:
Նմանատիպ նյութեր
3467 դիտում
10:16 13-04-2017
Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը պաշտոններ կստանձնեն ՊՆ-ում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
781 դիտում
21:38 28-11-2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ
826 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
712 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին