38747 դիտում
17:05 21-05-2014
ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան «ԿՊԶ»-ից տեղափոխվեց Կենտրոնի դատարան. դատարանը կալանավորեց նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Աշոտ Մինասյանը միջնորդել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց Գ. Առաքելյանին 2-ամսյա կալանքի վերցնի:
Դատական նիստը դռնփակ է և այս պահին դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանալու է դատական նիստը և որից հետ դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանի բակում են հավաքվել Կարո Կարապետյանի որդին, Գ. Առաքելյանի եղբայրը, հայրը և մտերիմները, իսկ դատարանում ուժեղացված ծառայություն են կատարում դատական կարգադրիչները, որոնց աշխատանքը ղեկավարում է կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը :
***
18:15
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դռնփակ դատական նիստն ավարտվեց և դատավոր Մ. Մակյանն անցել է խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո պարզ կլինի, դատարանը բավարելու է քննիչի միջնորդությունը, թե ՝ ոչ:
***
18:55
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Գ. Առաքելյանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/14620/] հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում ավագ քննիչ Աշոտ Մինասյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը, պահելը, օգտագործելը), 258 հոդվածի 4 մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով), 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել էր մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+