6385 դիտում
14:15 21-05-2014
Նալբանդյան փողոցի բնակիչները, հայտնվելով շրջափակման մեջ, պայքարում են ազատության համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 21-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ին են դիմել Նալբանդյան 37 շենքին հարակից սեփական տների բոլոր բնակիչները:
Կից ներկայացնում ենք նրանց դիմում-բողոքը.
«Մենք՝ Նալբանդյան փողոցի բնակիչներս, հանդիսանում ենք որպես սեփականատերեր մեր շինությունների: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Նալբանդյան փողոցը բաղկացած է 7 երկկողմանի մուտքից, որը էական նշանակություն ունի շենքի ետևում սեփականատերերի համար: Շենքի կառուցված օրվանից օգտվել ենք այդ մուտքերից, որոնք նախատեսված են եղել սեփական տան բնակիչների համար: Առանց այդ մուտքերի հնարավոր չէ պատկերացնել մեր կապն արտաքին աշխարհի հետ:
Ի դեպ, ցանկանում ենք նշել, որ տարիների ընթացքում բազմաթիվ շինարարական խախտումներով կիսակառույցներ են կառուցվել շենքերում, որով նեղացրել են փողոցը նույնիսկ այն չափի, որ եթե, Աստված չանի, հրդեհ լինի, ապա հրշեջ մեքենան չի կարող մոտենալ սեփական տներին: Իսկ առավել ևս, նույնիսկ մենք փրկվելու տեղ չունենք: Ի դեպ, կարող ենք ասել, որ կան բավականին տարեց մարդիկ, ովքեր չեն կարող օգտվել շտապ օգնության ծառայությունից, որովհետև մեքենան չի կարող մտնել բակ: Միայն այդ մուտքերից ենք օգտվում:
Բնակիչները հարցնում են, թե ո՞վ է նման թուղթ տվել այդպիսի ապօրինության՝ մուտքերը փակելու համար, և մեզ պատասխանում են՝ կազմակերպիչները՝ 37 շենքի համատիրության նախագահ Օլյան, որ այդ ամենը օրենքով է, կարող եք գնալ ցանկացած տեղ բողոքել: Միևնույնն է, փակելու ենք: Այսպիսով, ի սկզբանե դատապարտված ենք զրկանքների և արհամարհանքի:
Դեռ կոմունիստական հասարակարգում կառուցեցին Նալբանդյան 37, 39, 41 շենքերը՝ զրկելով մեզ արևի շողից: Չնայած, որ մեզ համար թողել էին դեպի Նալբանդյան փողոց բացվող մուտքեր, որ այժմ փակել են և շարունակում են մնացած մուտքերը փակել: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել մուտքերը անօրինական չփակելու համար, որի համար նախապես շնորհակալություն ենք հայտնում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10294 դիտում
10:08 09-06-2015
Լարված իրավիճակ Երևանում. Ադանայի փողոցի բնակիչները պայքարում են «ջրհեղեղի» դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
838 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
727 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
925 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը