211652_close_icon
views-count83022 դիտում article-date 15:47 27-05-2019

Արտակարգ իրավիճակը Արմավիրում պահպանվում է. մինչ մարզպետը Սյունիքում մասնակցում է ինչ-որ ֆորումի բնակիչները հայտնվելով անօգնական վիճակում, վստահ են վարչապետին կեղծ տեղեկություններ են փոխանցելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 26-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վերաբերյալ, երբ Արազափ գյուղում ուժեղ քամին տակնուվրա էր արել գյուղի ակումբի տանիքը՝ վնասելով գյուղացիների շենք-շինությունները, ջերմոցներն ու այգիները։ Այսօր՝ մայիսի 27-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մենակ մեր դարդին դարման եղան «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունների Արմավիրի մասնաճյուղերի ծառայողները։ Ողջ գիշեր մեզ հետ հերթապահություն է իրականացրել գյուղապետ Մանվել Հարությունյանը։ Արմավիրի մարզպետարանից ոչ մի օգնություն չենք ստացել։ Ի՞նչ աստիճանի վատ ու անկազմակերպ աշխատի Արմավիրի մարզպետարանը, որ մի հատ չհետաքրքրվեն, չասեն՝ գնանք, գոնե մի քիչ օգնենք գյուղացուն։ Թողնես՝ ճոռոմ-ճոռոմ, ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե իրավիճակ է փոխվել երկրում, գյուղացին էլ երբեք անօգնական չի մնա»։ »Երեկվանից սպասում ենք մարզպետարանի ժամանմանը սակայն այսօր կեսօրին մարզպետարանից մի հոգի եկել, տեսել է, ասում է՝ նկարենք, գնանք, մի բան կանենք։ Ա՛յ բալամ, հո դուք ու ձեր մարզպետը Ռեմբրանտը չե՞ք, նկարելով եք զբաղվում։ Ռեալ գործով զբաղվեք։ Իսկ ռեալ գործը նա է, որ գոնե այս պահին առաջնահերթ խնդրի լուծումը տեխնիկաներով վնասված թիթեղները հավաքելն է։ Մենք ձեզանից ողորմություն չենք խնդրում։ Եթե ընտրությունների ժամանակ դուք մեզանից մեր քվեն եք ուզել, ինչը մենք, հավատալով, տվել ենք, ապա հիմա ինչի՞՞ չեք արձագանքում մեր խնդրանքներին։ Այս դեպքում ոչ թե մենք պետք է խնդրողի դերում լինեինք, այլ դուք պետք է առանց մեր խնդրանքների, գայիք ու տեղում ուսումնասիրեիք խնդիրը։ Մարզպետարանից ասում են՝ հանձնաժողով ստեղծենք, էդ հանձնաժողովների տեղը մենք էլ գիտենք։ Եթե Հայաստանում ուզում ես մի բան մեռնի, ստեղծի հանձնաժողով։ Իմացանք, որ մարզպետ Հարություն Մաթևոսյանը գտնվում է Սյունիքի մարզում։ Իր մարզի խնդիրները դորդ ու բեշ է արել, հիմա էլ Սյունիքի մարզում մասնակցում է ինչ-որ Սյունիքի զարգացման ծրագրերի։ Քո մարզը զարգացրա, նոր անցի մյուս մարզերին, հարգելի մարզպետ»,-ասում էին գյուղացիները։ Արտակարգ իրավիճակներից էլ բան չհասկացանք. էկան, տարածքը սահմանազատեցին, լենտով կապեցին, ասացին, թե մենք չպետք է ներս մտնենք, թողին, գնացին։ Երևի մտածում են, որ պետք է գիշերենք դրսում՝ բաց երկնքի տակ։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում միայն գյուղապետին, «Գապրոմ»-ին ու «Հայաստանի էլեկտրացանցեր»-ին։ Բայց ուզում ենք էս մասին ճիշտ տեղեկություն ստանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետև կասկածում ենք, որ տեղական չինովնիկները ճիշտ տեղեկություններ չեն փոխանցի վարչապետին, իսկ ճիշտ տեղեկությունն այն է, որ մենք մնացել ենք անօգնական վիճակում։ Մարզի չինովնիկները գալիս, պռատակոլնի ներկա են ստանում ու գնում՝ այդքանվ համարելով իրենց գործն ավարտված»։ Ինչպես ավելի վաղ Արմավիրի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/26/1125801/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի էր սկսվել, որը մեծ վնասների պատճառ էր դարձել: Քամին այնքան ուժգին էր եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել էր ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Խաչատրյանն ասել էր. «Ակումբից շպրտված թիթեղների պատճառով մեծ վնաս է հասցվել մեր տան տանիքին, լուսամուտները, պատուհանների շրջանակները ջարդուփշուր են եղել, վնասվել են նաև տան դարպասները՝ կոտրելով այն: Մեծ վնաս է հասցվել մեր ընտանիքին պատկանող ջերմոցին, որի ապակիները և հենասյուները ամբողջովին կոտրվել են: Քամին վնասել է նաև մեր տան մոտով անցկացված գազախողովակը, ինչն էլ պատճառ էր դարձել, որ սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Լավ էր, շատ շուտ ժամանեցին «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները, ովքեր անհրաժեշտ գործողություններ կատարեցին՝ դադարեցնելով գազի արտահոսքը: Ուժեղ քամին վնասել է նաև փողոցով անցնող էլեկտրալարերը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր