211652_close_icon
views-count6378 դիտում article-date 01:45 21-05-2014

Ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու ВАЗ 2107-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում, Չարենցի փողոցում թիվ 66 շենքի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Մելիք Մովսիսյանի վարած Lexus GX470 մակնիշի 10 MO 002 համարանիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Կարեն Քյոսայանի վարած ВАЗ 2107 մակնիշի S 7653 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2107-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր