2507 դիտում
00:26 21-05-2014
Շվեդիա-1958.«ֆուտբոլային կախարդների» առաջին գավաթը
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14096/]Ֆրանսիա 1938[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14601/]Բրազիլիա 1950[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14831/]Շվեյցարիա 1954[/url]
[b]Շվեդիա 1958[/b]
1954 թվականի հունիսին Բեռնում կայացած ՖԻՖԱ-ի հերթական կոնգրեսում հաստատվեց, որ 1958 թվականի աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի Շվեդիայում: Առաջնությանը մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 53 հավաքականներ: Սկզբում անցկացվեց ընտրական փուլ, որի արդյունքում 53 հավաքականներից 16-ին բախտ վիճակվեց մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:
Առաջնության ժամանակ ֆուտբոլային մարտավարության մեջ նորամուծությամբ ներկայացան բրազիլացիները, ովքեր հանդես եկան 4-2-4 նոր տակտիկական համակարգով: Նրանք իրենց հարձակողական խաղաոճով, տեխնիկական և անհատական բարձր որակներով հիացնում էին ողջ ֆուտբոլային աշխարհին: Իրենց յուրահատուկ ու անզուգական խաղով փայլեցին Դիդին, Վավան, Գարինչան և երիտասարդ Պելեն: Եվ իզուր չէ, որ բրազիլացի ֆուտբոլիստներին կնքեցին «ֆուտբոլային կախարդներ» մականունը: Ֆրանսիացիներն ի դեմս իրենց առաջատարներ Ժյուստ Ֆոնտենի և Ռայմոն Կոպայի` նույնպես ցուցադրեցին գրավիչ և հարձակողական ֆուտբոլ:
ԳՖՀ-ի հավաքականը առաջին խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը, խմբային մրցաշարում չկարողացավ առավելության հասնել հյուսիսիռլանդացիների նկատամամբ, որոնք իրենց հերթին խմբային փուլում հաղթահարեցին Իտալիայի ուժեղ հավաքականի արգելքը: Հյուսիսային Իռլանդիան, այս անգամ կրկին ստիպեց ֆուտբոլային հասարակությանը խոսալ իր մասին, երբ երկրորդ տեղի համար լրացուցիչ խաղում առավելության հասավ Չեխոսլովակիայի բավականին ուժեղ հավաքականի նկատմամբ: Սակայն 1/4 եզրափակիչում նրանք 0:4 հաշվով զիջեցին ֆրանսիացիներին:
Խմբային փուլի լրացուցիչ խաղում Հունգարիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Ուելսի ընտրանին նույնպես դուրս եկավ քառորդ եզրափակիչ, բայց հետագայում ուելսցիները կարողացան հպարտանալ նրանով, որ 1/4 եզրափակիչում նվազագույն` 0:1 հաշվով պարտվեցին «ֆուտբոլային կախարդներին»:
Բրազիլացիները խմբային մրցաշարում հանդես եկան գերազանց ձևով: Անցկացրած երեք հանդիպումներում նրանք սեփական դարպասը պահեցին անառիկ, իսկ անգլիացիները խմբային փուլի լրացուցիչ խաղում 0:1 հաշվով պարտվելով ՍՍՀՄ-ի հավաքականին, դուրս մնացին հետա,ա պայքարից:
[img]http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/fa/Kurre_Hamrin_1958.jpg[/img]
Քառորդ եզրափակիչում ՍՍՀՄ-ի հավաքականը 0:3 հաշվով զիջեց Շվեդիայի հավքականին, իսկ ,երմանացիները Հելմուտ Ռանի խփած միակ գնդակի շնորհիվ կոտրեցին հարավսլավացիների դիմադրությունը:
Կիսաեզրափակիչ առաջին զույգում միմյանց հանդիպեցին առաջնության հաղթողի երկու գլխավոր հավակնորդները` Բրազիլիայի և Ֆրանսիայի հավաքականները: Հանդիպման 2-րդ րոպեին բրազիլացիների բազմաքայլ կոմբինացիան եզրափակեց Վավան` 1:0. 9 րոպե անց ֆրանսիացիներից Ժյուստ Ֆոնտենը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, սակայն Դիդին կրկին իր անզուգական և հիանալի խաղի շնորհիվ առաջ մղեց բրազիլացիներին, իսկ երկրորդ խաղակեսում Պելեն դառնալով հեթ – տրիկի հեղինակ, հասավ իսկական ֆուրորի: Հանդիպման վերջում Ֆրասիայի հավաքականից իր թիմի երկրորդ գոլը հեղինակեց Ռոժե Պյանտոնին, արդյունքում 5:2 հաշվով հաղթանակ տարան «ֆուտբոլային կախարդները»:
Մյուս զույգում միմյանց հետ մրցեցին Շվեդիայի և ԳՖՀ-ի ընտրանիները: Հանդիպման 24-րդ րոպեին Հանց Շեֆերի 22 մետրից կատարած հուժկու հարվածից հետո գերմանացիները հաշվի մեջ առաջ անցան: Քիչ անց շվեդները պատասխանեցին Սկուգլոնդի խփած գնդակով: Հանուն արդարության պետք է նշել, որ մինչ այդ գնդակը դիպչել էր Լինդհոլմի ձեռքին, սակայն մրցավարը չնկատելով այդ դրվագը, դարպասի գրավում արձանագրեց: Այն բանից հետո, երբ 57-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Յուսկովիակը, գերմանացիները մնացին 10 հոգով: Քանակական առավելություն ստացած դաշտի տերերը ևս երկու անգամ գրավելով ԳՖՀ-ի դարպասը, կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը:
Երրորդ տեղի համար մրցավեճում փաստորեն մրցեցին Ֆրասիան և ԳՖՀ-ն: Ֆրանսիացիները առանց որևէ դժվարության կարողացան 6:3 հաշվով գեղեցիկ ոճով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Այս հանդիպման ընթացքում 4 գոլ հեղինակեց առաջնության լավագույն ռմբարկու Ժյուստ Ֆոնտենը:
[img]http://i.smimg.net/13/26/pele.jpg[/img]
Եզրափակիչում հանդիպեցին Շվեդիան և Բրազիլիան: Հանդիպումը մեկնարկեց անակնկալ կերպով: Արդեն 4-րդ րոպեին շվեդներին հաշվի մեջ առաջ մղեց Լինդհոլմը: Առաջնության ընթացքում բրազիլացիները առաջին անգամ հայտնվեցին հաշվի մեջ զիջողի կարգավիճակում: Սակայն 6 րոպե անց, Գարինչան ցուցադրելով իր տեխնիկական բազմազան հնարքները, աջ եզրով առաջ նետվեց, փոխանցում կատարեց տուգանային հրապարակ և Վավան անվրեպ հարվածով ոչ մի հնարավորություն չթողեց շվեդ դարպասապահ Սվենսոնին: 32-րդ րոպեին բրազիլացինեը կրկին Վավայի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան: 55-րդ րոպեին արդեն աչքի ընկավ Պելեն, իսկ 68-րդ րոպեին` Մարիո Զագալոն: Չնայած որ շվեդները մեկ անգամ ևս գրավեցին բրազիլացիների դարպասը, միևնույնն էր նրանք իրոք, որ անզոր էին «ֆուտբոլի կախարդներ» դեմ: Խաղավերջում հանդիպման վերջակետը դրեց նույն ինքը` Պելեն 5:2: Բրազիլացիները 1958 թվականին առաջին անգամ դարձան աշխարհի չեմպիոններ: Դա առաջին էր, բայց ոչ վերջինը:
[b]Եզրափակիչ[/b]
29.06.1958
[b] Բրազիլիա - Շվեդիա 5:2[/b]
«Վանկդորֆ». Բեռն
գոլեր` Վավա 9', 32', Պելե 55', 90', Զագալո 68' – Լինդհոլմ 4', Սիմոնսեն 80'
[b]Բրազիլիա:[/b] Ժիլմար – Ջալմա Սանտոս, Օռլանդո, Հիդերալդո Բելլինի, Նիլտոն ՍԱնտոս, Զիտո, Դիդի, Գարինչա. Մարիո Զգալլո, Վավա, Պելե
Գլխավոր մարզիչ` Վիսենտե Ֆեոլա
[b]Շվեդիա:[/b] Կալլե Սվենսոն – Օրվար Բերգմարկ, Սիգվարդ Պարլինգ, Բենգտ Գուստավսոն, Սվեն Աքսբոռն, Ռեյնո Բյորյեսոն, Գունար Գրին, Նիլս Լինդհոլմ, Կուրտ Համրեն, Լենարտ Սկոգլունդ, Ագնե Սիմոնսոն
Գլխավոր մարզիչ` Ջորջ Ռայնոր
[img]http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/BRA-SWE_1958-FIN-CM.svg/300px-BRA-SWE_1958-FIN-CM.svg.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4498 դիտում
23:02 05-06-2021
Շվեդիա-Հայաստան. երկու երկրների առաջին ֆուտբոլային հանդիպումը․ հաշիվը բացվել է
2389 դիտում
16:35 02-03-2016
Մալավիում ողջակիզել են 7 կախարդների
1538 դիտում
13:56 14-11-2014
Ֆուտբոլային հանդիպում՝ քաղաքական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև
Այս բաժնից
4465 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1369 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1795 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն