211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում․Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count787 դիտում article-date 12:25 08-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են 35-ամյա Մխիթար Կ․-ի վարաշ «Nissan» մակնիշի, 23-ամյա Արսեն Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և 52-ամյա Սամվել Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վազգեն Ղանդիլյանը և Աղասի Եղշատյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր