211652_close_icon
views-count2239 դիտում article-date 20:09 20-05-2014

Շվեյցարիա 1954. գերմանական ֆուտբոլի վերածնունդը

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը: [url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url] [url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14096/]Ֆրանսիա 1938[/url] [url=https://shamshyan.com/hy/article/14601/]Բրազիլիա 1950[/url] [b]Շվեյցարիա 1954[/b] 1946 թվականին` ՖԻՖԱ-ի հետպատերազմյան առաջին կոնգրեսում 1954 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայր ընտրվեց Շվեյցարիան: Մասնակցության համար հայտ էին ներկայացրել 44 երկրների հավաքականներ: Ընտրական փուլը հաղթահարեցին 16 թիմեր: Հունգարացիները ժամանեցին Շվեյցարիա, որպես առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներ: Հունգարացիների կազմում իրենց բարձր վարպետությամբ փայլում էին Պուշկաշը, Հիդեկուտին և Կոչիշը: Նրանց և խաղընկերների զարմանահրաշ խաղով գերված էր ողջ ֆուտբոլային աշխարհը: Մարդիկ դեռ չէին հասցրել մոռանալ 1952 թվականին օլիմպիադայում Հունգարիայի հավաքականի փառահեղ հաղթանակը: Բոլորին թվում էր, թե հունգարացիներն անպարտելի են և այդ պատճառով ոչ մեկին անակնկալ չթվաց, երբ խմբային փուլում Պուշկաշը և իր խաղընկերները ԳՖՀ-ի և Կորեայի հավաքականների դարպասներն ընդհանուր հաշվարկով գրավեցին 17 անգամ: Գերմանացիների հետ հանդիպման ժամանակ Կոչիշն աչքի ընկավ 4 անգամ, բայց գերմանացիներն էլ իրենց հերթին թողեցին «բարի» հիշողություններ: Նրանց կենտրոնական կիսաշաշտպան Վեռներ Լիբրիխը, խաղային դրվագներից մեկում հարվածելով Ֆերենց Պուշկաշի ոտքին, լուրջ վնասվածք հասցրեց: Ֆուտբոլիստը խաղադաշտը լքեց արդեն հանդիպման 30-րդ րոպեին: Մինչև առաջնության ավարտը, Պուշկաշը այդ վնասվածքից չապաքինվեց: Սակայն հունգարացիները առանց նրա էլ հեշտությամբ հաղթահարեցին խմբային փուլի արգելքը և դուրս եկան քառորդ եզրափակիչ: Իսկ ահա ԳՖՀ-ի հավաքականին խմբից դուրս գալու համար անհրաժեշտ եղավ վերախաղարկում անցկացնել Թուրքիայի հավաքականի դեմ, որտեղ գերմանացի ֆուտբոլիստները 7:2 հաշվով ջախջախեցին մրցակցին և դուրս եկան 1/4 եզրափակիչ: [img]http://www.cbc.ca/gfx/images/sports/photos/2009/11/21/1954-switzerlandxl.jpg[/img] Անգլիայի հավաքականը խմբային փուլում մեկնարկեց Բելգիայի հավքականի հետ հանդիպումով, որն ավարտվեց 4:4 հաշվով: Հետագայում անգլիացիները 2:0 հաշվով առավելության հասան շվեյցարացիների նկատմամբ և կարողացան քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճել: Իսկ ահա շոտլանդացիներին բախտը չժպտաց: Նրանք իրենց խմբում անցկացրած հանդիպումներում պարտվելով Ուրուգվայի և Ավստրայի հավաքականներին, նույնիսկ չկարողացան գրավել մրցակիցների դարպասները: Քառորդ եզրափակիչում Ուրուգվայ - Անգլիա հանդիպման ժամանակ Սթենլի Մեթյուզը և Սկիաֆինոն ցուցադրեցին անհատական վարպետության հրաշքներ: Ուրուգվայցիները 4:2 հաշվով կարողացան առավելության հասնել անգլիացիների նկատմամբ: Հունգարիա - Բրազիլիա հանդիպումը, որն ավարտվեց հունգարացի ֆուտբոլիստների 4:2 հաշվով հաղթանակով` մարդկանց հիշողություններում մնաց, որպես «Բեռնի ճակատամարտ» անվամբ: Հանդիպման ժամանակ բրազիլացի և հունգարացի ֆուտբոլիստների միջև խաղադաշտում ընթացան մասսայական ծեծկռտուքներ, որի արդյունքում մրցավարը խաղադաշտից հեռացրեց 3 ֆուտբոլիստների: Խաղավարտից հետո ծեծկռտուքները շարունակվեցին արդեն հանդերձարաններում: Ավստրիա - Շվեյցարիա հանդիպումն ընթացավ անհավանական սցենարով: 20 րոպեի ընթացքում շվեյցարացիները 3 անգամգրավեցին մրցակցի դարպասը, սակայն ավստրիացիներն իրենց մեջ ուժ գտնելով, կարողացան 3 րոպեի ընթացքում հավասարեցնել հաշիվը: Արդյունքում ավստրիացիները 7:5 հաշվով կամային հաղթանակ տարան կազմակերպիչ երկրի հավաքականի նկատմամբ: Համեմատաբար հանգիստ պայքարում ընթացավ ԳՖՀ – Հարավսլավիա հանդիպումը: Գերմանացիները կարողացան մրցակցի նկատմամաբ առավելության հասնել 2:0 հաշվով: Կիսաեզրափակիչ առաջին զույգում միմյանց հետ մրցեցին Հունգարիայի և Ուրուգվայի հավաքականները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով և թիմերը հադիպման հաղթողին որոշեցին լրացուցիչ ժամանակում, ուր ավելի ուժեղ գտնվեցին հունգարացիները, որոնք հաղթեցին 4:2 հաշվով: Մյուս զույգում գերմանացիները, հանդիպելով ավստրիացիների հետ, կարողացան առանց որևէ դժվարության մրցակցին հաղթել ջախջախիչ` 6:1 հաշվով: Այս խաղում Գերմանացիներից 2 անգամ աչքի ընկավ լեգենդար Ֆրից Վալտերը: [img]http://www.myfootballfacts.com/8619.jpg[/img] Եզրափակիչում հանդիպեցին Հունգարիայի և ԳՖՀ-ի հավաքականները: Վնասվածքից ոչ լիովին ապաքինված Ֆերենց Պուշկաշը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և դա եղավ նրա սխալը: Թեև նա հանդիպման ընթացքում առաջինը աչքի ընկավ, այնուամենայնիվ վնասված ոտքը իրեն զգացնել տվեց: Հունգարացիները հանդիպումը սկսեցին գերազանց կերպով: Առաջին 8 րոպեների ընթացքում Պուշկաշի և Ցիբորի գոլերի շնորհիվ նրանք առջևում էին հաշվի մեջ, սակայն 11-րդ րոպեին Մորլոկի հարվածից հետո գերմանացիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 18-րդ րոպեին Հելմուտ Ռանը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Եթե Բրազիլիայի և Ուրուգվայի հետ հանդիպումների ժամանակ հունգարացիները նման դրվագներում կարողացել էին բեկում մտցնել խաղի մեջ և տանել հաղթանակներ, ապա այս անգամ նրանք անզոր եղան անել նույնը ԳՖՀ-ի հավաքականի հետ խաղում: 86-րդ րոպեին Հելմուտ Ռանը գրավելով մրցակցի դարպասը` 3:2 հաշվով գերկամային հաղթանակ բերեց իր ազգային ընտրանուն: Աշխարհի նորընծա չեմպիոն դարձավ ԳՖՀ-ի հավաքականը և սկիզբ դրվեց գերմանական ֆուտբոլի վերելքին: [b]Եզրափակիչ[/b] 04.07.1954 [b] ԳՖՀ - Հունգարիա 3:2[/b] «Վանկդորֆ». Բեռն գոլեր` Մորլոկ 10', ռան 18', 84' – Պուշկաշ 6', Ցիբոր 8' [b]ԳՖՀ:[/b] Տոնի Տուրեկ – Վերնդեր Կոլմայեր, Հորսթ Էկկել, Յոզեֆ Պոզիպալ, Կառլ Մայ, Վերներ Լիբրիխ, Հելմուտ Ռան, Մաքս Մորլոկ, Օտմար Վալտեր, Ֆրիտց Վալտեր, Հանս Շեֆեր Գլխավոր մարզիչ` Զեպ Հերբերգեր [b]Հունգարիա:[/b] Դյուլա Գրոշիչ – Յենյո Բուզանսկի, Դյուլա Լորանտ, Միխայ Լանտոշ, Յոժեֆ Բոժիկ, Յոժեֆ Զակարիաշ, Շանդոր Կոչիշ, Հանդոր Հիդեկուտի, Ֆերենց Պուշկաշ, Զոլտան Ցիբոր, Միխայ Տոտ Գլխավոր մարզիչ` Գուստավ Շեբեշ [img]http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/Final1954_GER_HUN.png/300px-Final1954_GER_HUN.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր