2515 դիտում
18:17 20-05-2014
Անմոռանալի շրջագայություն Համբարձման տոնին
Մայիսի 29-ին «Ճանապարհորդական ակումբը» հրավիրում է մասնակցելու աննախադեպ շրջագայության: Եթե երբևե չեք մասնակցել Համբարձման տոնին, ուրեմն այս առաջարկը հենց ձեզ համար է: Տուրի ընթացքում սպասվում են անակնկալներ և անմոռանալի պահեր: Եկեք միասին նշենք Համբարձման տոնը Ջերմուկում:
Մեկնարկը կտրվի ժամը 09:00-ին, Հանրապետության հրապարակից: Ճանապարհին կայցելենք մեծանուն գրողներից` Պ. Սևակի տուն-թանգարան: Այնուհետև կուղևորվենք Վայք` Սուրբ Տրդատ եկեղեցի: Կայցելենք Կեչուտի ջրամբար, իսկ հետո, Ջերմուկ հասնելուն պես, կայցելենք Սուրբ Գայանե եկեղեցի և զարմանահրաշ Ծոփքի ջրվեժ, իսկ արդեն հիացած վերջինիս գեղեցկությանբ, կշտապենք մասնակիցը դառնալ Համբարձման տոնին:
Մասնակցության արժեքը կազմում է 6500 դրամ: Տուրերն իրականացվում են բարձրակարգ միկրոավտոբուսներով: Արժեքում ներառված են՝ հարկերը, ճանապարհածախսը և ուղեկցող-էքսկուրսավարի ծառայությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
19:48 07-03-2018
Կանանց միջազգային տոնին ընդառաջ բացվել է «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով ցուցահանդես
3899 դիտում
21:01 01-06-2014
Շրջագայություն Վայոց Ձորի մարզում
Այս բաժնից
838 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
730 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
931 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը