2253 դիտում
16:42 20-05-2014
Իմ պաշտոնը տաքսի ծառայության բիզնես անելու պաշտոն չի. Գագիկ Խաչատրյան
Եթե Լևոն Զուրաբյանի նման քաղաքական ճանապարհ անցած անձնավորությունը չի կարողանում ճշտել ու հավատում է լրատվամիջոցներին, էն մարդկանց, ովքեր սուտ լուրեր են տարածում, Գագիկ Խաչատրյանը ո՞նց կարա ապացուցի, որ «Մոցարտը», «Անի կաթը» իրենը չեն: Այս մասին այսօր լագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե պատրա՞ստ է իրականացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունները եւ հավասար դաշտ ապահովել գործարարների համար:
«Իմ պաշտոնը տաքսի ծառայության բիզնես անելու պաշտոն չի, դուք իմացեք: Իսկ «Յուքոմ» ընկերությունով կարելի է հպարտանալ: Այն 100 տոկոսանոց մաքուր աշխատող ձեռնարկություն է»,- ասաց նախարարը: Ավելին, նա պնդեց, թե բիզնես չունի: «Եթե ուզում եք՝ որպես սուպերնախարարի, հետևել իմ գործին, դուք հետևեք գործին, իսկ եթե դուք ուզում եք ինձ դարձնել խոցելի, չեք կարող: Իսկ ինչ վերաբերում է իմ անձին, ապա Հայաստանում ինձ ճանաչում են, ես դրանով հպարտանում եմ, եթե ուզում եք անձը դարձնել խոցելի, մի անձնավորեք, նայեք աշխատանքը»,- առաջարկեց Գագիկ Խաչատրյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե գործարարներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հենց հարկային ու մաքսային ոլորտներում է թաքնված ստվերը եւ, որ նրա անմիջական վերահսկողության տակ է գտնվում, արձագանքեց. «Շնորհակալություն: Դե, ես էլ ձեր հետ ի՞նչ խոսեմ: Ես չեմ ուզում, որ դուք նման հարցադրումներ անեք: Եթե դուք փոխանցում եք գործարարների ասածները, էդ գործարարներին կարո՞ղ եք հրավիրել, միասին քննարկում անենք»: Լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե վախենու՞մ են իրենից, ասաց. «Ինչո՞ւ են վախենում, սուպեր նախարարից մի վախեցեք, դուք սուպեր նախարարությունից մի վախեցեք»:
Նմանատիպ նյութեր
3511 դիտում
09:02 06-10-2016
Մարդն է գեղեցկացնում պաշտոնը, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն. «Ժողովուրդ»
1881 դիտում
10:16 14-05-2015
Բիզնես-օմբուդսմենի պաշտոնը հանձնվելու է Խաչատուր Սուքիասյանին. ՉԻ
Այս բաժնից
838 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
730 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
931 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը