211652_close_icon
views-count8623 դիտում article-date 21:29 19-05-2014

Խոշոր ավտովթար՝ Վաղարշապատ քաղաքում. բախվել են Nissan-ն ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան թաղամասում բախվել են Nissan մակնիշի 34 DQ 545 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 12 UL 113 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ «06»-ի վարորդն իրենց մոտից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր