211652_close_icon
views-count1308 դիտում article-date 18:56 19-05-2014

Երևանում տեղի կունենա Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում

Եվրոպական միությունը կազմակերպում է Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկում, որը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Երևան պլազա բիզնես կենտրոնում: Քննարկմանը կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն , Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, Զդիսլավ Ռաչինսկին՝ Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Սորին Վասիլեին՝ Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանը և Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պեռնիցկին: Որպես քննարկման հիմնական զեկուցողներ հանդես կգան Ռաուլ-Էրնանդես ի Սագրերան Բասելոնայի միջազգային հետազոտությունների կենտրոնից, ով հանդես կգա «Շարժունակություն և մարդկանց միջև շփումների խթանումը որպես ԵՄ ընդլայնման հաջողության պատմություններից մեկը: Քաղաքականություն, որի նպատակն է խթանել շարժունակությունը Արևելյան գործընկերության երկրների միջև» թեմայով զեկույցով, և Պոլ-Ջեյմս Կորդվելը Շեֆիլդի համալսարանին կից իրավունքի դպրոցից, ով կներկայացնի «ԵՄ ընդլայնման 10 տարին. ի՞նչ մենք քաղեցինք և ո՞ւր ենք գնում » թեմայով իր զեկույցը:

Նմանատիպ նյութեր