Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ ունեցած հայ բազկամարտիկներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է հայ բազկամարտիկներին, որոնք փայլուն ելույթ են ունեցել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք որ օրեր առաջ մեր մարզիկները Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունից Հայաստան էին վերադարձել 7 մեդալով, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի:
«Շնորհավորում եմ: Ես միշտ պատրաստակամ եմ հետևելու և աջակցելու այս սպորտաձևին: Ավելի ոգևորիչ է, որ մասնակիցների թիվը գնալով շատանում է՝ Արմավիրից, Նոյեմբերյանից, Կիրովականից: Կարևոր է, թե քանի հոգի պետք է մասնակցի մրցումներին: Պետք է լավ պատրաստվել, որ մեդալների քանակն էլ շատ լինի, ազգի պատիվն էլ բարձր պահեք»,- ասաց Ծառուկյանը:
Տեսանյութը [url=https://www.youtube.com/watch?v=DYCPWByUH1s]Kentron TV[/url]-ի