211652_close_icon
views-count2998 դիտում article-date 00:04 09-11-2019

Աշխարհի առաջնություն. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չէր

Հարավկորեական Չհոնջու քաղաքում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել: Նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում մրցագորգ են դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) հանդես է եկել մարտական սամբոյում: Ամենահաջողը հանդես է եկել Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող Տիգրան Կիրակոսյանը, որը մեկնարկել է 1/8 եզրափակիչից և ադրբեջանցի ու մոնղոլ մրցակիցների հաղթելուց հետո կիսաեզրափակչում պարտվել է ղազախ Բոլաթբեկ Ռաիյմկուլովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կիրակոսյանը պարտություն է կրել կորեացի մրցակցից և գրավել 5-րդ տեղը: ԱԱ-ին Հայաստանի թիմը մասնակցում է 11 սամբիստով: Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Էդիկ Պետրոսյանը (100 կգ): Նոյեմբերի 10-ի Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) հանդես կգան մարզական սամբոյի մրցաշարում, իսկ Ջոն Բալայանը (52 կգ)՝ մարտական սամբոյում:

Նմանատիպ նյութեր