Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մայիսի 19-ից 22-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ից 22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Մայիսի 23-ին սպասվում Է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 19-ից 20-ը կնվազի 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:
[img]/ups/images/0576914001400479293729067.jpg[/img]
Երևանում մայիսի 19-ից 22-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Մայիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0608019001400479328574813.jpg[/img]