oPhone-ի միջոցով հնարավոր կլինի բուրմունք ուղարկել. տեսանյութ
Vapor Communications ընկերության նոր նախագիծը բացառիկ հնարավորությամբ oPhone սարքեր է թողարկելու, որոնց միջոցով համացանցի օգտատերերը կկարողանան միմյանց ուղարկել… հոտեր:
oPhone- ի գաղափարը ծնվել է Google-ի կատակից հետո: Այդ սարքի շնորհիվ հնարավոր է բուրմունքն ուղարկել տարածության մեջ:
Առայժմս հնարավոր է 32 հոտի տարատեսակն, որը հնարավորություն կտա մոտ 300 հազար տարբեր բուրմունք ստեղծել, որոնք կարելի է ուղարկել նաև լուսանկարների հետ միասին: Այն կունենա նաև սմարթֆոնների հավելված : Նախագիծը հավակնում է դառնալ սոցանցերի նոր մրցակից: