211652_close_icon
views-count1137 դիտում article-date 14:38 18-05-2014

Տարվա լավագույն ուսանող է ճանաչվել Վարազդատ Ավետիսյանը

Ս. թ. մայիսի 16-ին Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան ամփոփեց գործունեության 10-ամյակի շրջանակում կազմակերպված հոբելյանական միջոցառումների շարքը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց ասոցիացիայի կողմից առաջին անգամ իրականացվող «Ազգային ուսանողական մրցանակաբաշխություն 2013»-ի արդյունքները, և հայտարարվեց «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգի հաղթողի անունը: Լավագույն ուսանողի կոչման համար պայքարում էին Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակից ավելի բուհերի 52 ուսանողներ, որոնցից 2-րդ փուլ անցան լավագույն 6-ը: Լավագույն վեցնյակի մեջ էր նաև Գավառի պետական համալսարանի մագիստրոս, այժմ արդեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Վարազդատ Ավետիսյանը, ով մրցույթի արդյունքում ճանաչվեց Տարվա լավագույն ուսանող: ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսանողական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Վարազդատ Ավետիսյանին և մաղթում նորանոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ: [i]Գավառի պետական համալսարան [/i]

Նմանատիպ նյութեր