211652_close_icon
views-count2475 դիտում article-date 21:40 17-05-2014

Անցկացվել է ՀՀ ոստիկանության հրաձգության առաջնություն. տեսանյութ

Մայիսի 14-ից 16-ը ոստիկանության հրաձգարանում անցկացվեց ՀՀ ոստիկանության հրաձգության առաջնություն, որին մասնակցեցին ոստիկանության 23 ստորաբաժանումների և ԼՂՀ ոստիկանության հավաքական թիմը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Առաջնությունում ըստ վարժությունների հաղթողներ և մրցանակակիրներ դարձան ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության զորքերի, կադրերի վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ԼՂՀ ոստիկանության 12 ծառայողներ: Ըստ թիմերի` առաջին տեղը գրավեցին ոստիկանության զորքերի, երկրորդը` ԼՂՀ ոստիկանության, երրորդ տեղը` ոստիկանության շտաբի հավաքականները: Առաջնությունը եզրափակվեց պարգևատրման արարաողությամբ: Հաղթողներին և մրցանակակիրներին մեդալներ, դիպլոմներ և դրամական պարգևներ հանձնեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը: ՀՀ Ոստիկանություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր