Լողավազանները և անսահմանությունը. Ֆոտոշարք
Պատկերացրեք մի լողավազան, որի մեջ գտնվելով կարող ես զմայլվել օվկիանոսի անհուն ու սքանչելի տեսարանով, տեսնել, թե ինչպես է նրա միջի ջուրը «ձուլվում» հորիզոնին:
Պետք է խոստովանել, որ գրավիչ ու փայլուն գաղափար է եղել նման լողավազաններ ստեղծելը: Դրանք առաջին անգամ ստեղծվել են Ֆրանսիայում Վերսալյան պալատի շատրվանները կառուցելիս: Այսօր ինֆինիտի-լողավազաններով կարող են պարծենալ միայն աշխարհի ամենաթանկ հյուրանոցներն ու հանգստյան վայրերը, քանի որ նման լողավազան կառուցելը բավականին թանկ հաճույք է: