211652_close_icon
views-count1537 դիտում article-date 20:15 17-05-2014

Գուլպայում դարչնագույն հեղուկով ներարկիչ են գտել

Մայիսի 16-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլգ-անոց ներարկիչ` 4.3 մլգ դարչնագույն հեղուկով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ Հայկ Մ.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր